Flag_ArmenianFlag_EnglishFlag_RussianFlags_SpainFlag_FrenchFlags_GermanyFlags_GreeceFlags_HebrewFlags_ItalianFlag_Korean
AstvachashunchRadioTVMecamorNews

Search

social-network-smallfacebookyoutubetwitterOKbmf_vk_icon_pngPinterest-Logo-Vector-by-Jon-Bennallick-02GoogePlusLogo
logo
Left-DR

ՄԵՐ ՄԱՍԻՆ


     «ԱՍՏԾՈ  ԲԱՆԱԿ»  եկեղեցին  հանդիսանում  է  Քրիստոնեական  հավատամք  և  կազմում  է  Աստծո  տիեզերական  եկեղեցու  մի  մասնիկը:  Եկեղեցին  իր  բնույթով  գնում  է  դեպի  Առաքելական  դարաշրջանի  եկեղեցու  նմանության:  Կար  ժամանակ,  որ  Քրիստոս  ծնունդ  տվեց  եկեղեցուն,  և  այն  կառուցեց  առաքյալների  հիմքի  վրա:  Առաքյալներն  իրենք  էլ  հանդիսանալով  որպես  հիմք`  գտնվում  էին  անշարժ  ժայռի  վրա,  որն  է  Քրիստոս:  Մոտավոր  2000  տարի  առաջ  Քրիստոս  Ժայռի  վրա  սկսվեց  կառուցվել  Աստծո  տունը:  Այդ  տունը,  ինչպես  բոլոր  տները,  կարիք  ուներ  ժայռի,  հիմքի,  սյուների,  պատերի,  և  վերջապես  ծածկի:  Քրիստոս  քարոզում  էր  հազարների,  և  շատ  մարդիկ  հետևում  էին  նրան,  և  նրա  համբավը  մինչև  աշխարհի  ծայրերն  էր  հասնում,  բայց  նա  միևնույն  ժամանակ  տուն  էր  կառուցում,  պատրաստելով  հիմքերը`  12  աշակերտներին,  որոնք  պիտի  գնաին  ամբողջ  աշխարհը  և  շարունակեին  Աստծո  տան  կառուցումը:  Թեև  նա  է  ԱԼՖԱՆ  և  ՕՄԵԳԱՆ,  ՍԿԻԶԲԸ  և  ՎԱԽՃԱՆԸ,  բայց  Քրիստոսի  գործը`  Աստծո  տան  կառուցումը  շարունակվում  է  մինչև  այսօր  ազգերի  մեջ,  և  ազգերը  դառնում  են  Քրիստոսին`  Իսրայելի  Սուրբին`   ազգերի  Հույսին:  Այսպիսով  Աստծո  տան  հիմքը  դրվեց  Քրիստոսով.  սյուներն  են  առաքյալները,  որոնց  Քրիստոս  նախասահմանեց  լինելու:  Քանի որ  կառույցը  տուն  է  համարվում,  ուրեմն  ամեն  տուն  կարիք  ունի  ժամանակ  առ  ժամանակ  մաքրվելու  և  դասավորվելու:  Սխալ  չէ,  երբ  տունը  թափրտվում  է,  կամ  կեղտոտվում,  բայց  սխալ  է  այն  չմաքրելը  և  չդասավորելը:  Դարերի  ընթացքում  Աստված  մարդիկ  է  բարձրացրել,  որոնց  հաստատել  է,  որ  մաքրեն  իր  տունը:  Այդ  մարդկանցից  էին  Ջան  Քալվինը,  Մարտին  Լյութերը,  որոնց  Աստված  օգտագործեց,  որպեսզի  Աստծո  տնից  դուրս  հանեն  և  աղբանոցը  գցեն  ամեն  աղբ`  այսինքն  ամեն  բան,  որ  եկեղեցում  կատարվում  է,  որը Աստված  չի  պատվիրել,  այլ  մարմնավոր,  շնչավոր,  և  դիվական  սովորություններ,  ադաթներ,  ծիսակատարություններ  և  կրոնաոր  սովորություններ  էին:  Մարտին  Լյութերը  եկեղեցում  բերեց  մեծ  ռեֆորմացիա,  կամ  այլ  կերպ  ասած`  բարելավում,  ի  հայտ  բերելով  ամեն  աղբ,  որ  կար  եկեղեցում:  Արդյունքում  նրան  սպասվում  էր  մեծ  հալածանք,  և  նրա  հետքերով  գնացողներին  որոշներին  էլ  մահապատիժ:  Բայց  ռեֆորմացիան  տեղի  ունեցավ,  և  արդյունքում  ձևաորվեց  Քրիստոնեական  իր  մեծությամբ  երկրորդ  համաշխարային  մեծ  եկեղեցին,  որոնց  Կաթոլիկ  եկեղեցին  անվանեց  Բողոքականներ:  Պատճառը  այն  էր,  որ  Մարտին  Լյութերը  Կաթոլիկ  քահանա  էր,  և քանի  որ  նա  դեմ  էր  դուրս  եկել  Կաթոլիկ  Եկեղեցում  եղող  հարուրամյակներ  շարունակ  հավաքված  աղբի  դեմ,  և  կարծես  բողոք  էր  անում  փորձելով    դուրս  հանել  այդ  բոլոր  աղբը,  նրան  և  նրա  հետևորդներին  անվանեցին  Բողոքականներ:  Իրականում  Մարտին  Լյութերը  միտք  էլ  չուներ  մի  նոր  Քրիստոնեական  հարանվանություն,  կամ  հարանվանություններ  ստեղծելու,  բայց  ռեֆորմացիայից  հետո,  նրանք  մերժվելով  և  դուրս  գտնվելով  Կաթոլիկ  Եկեղեցուց,  սկսեցին  հավաքվել  մեկ  տեղ  և  Աստծուն  պաշտել:



     Բողոքական  ընտանիքին  պատկանող  եկեղեցիներից  են`  Լյութերական,  Բապտիստական,  Ավետարանական,  Հիսունական,  կամ  Պենտեկոստեական,  Խարիզմատ  և  այլ  եկեղեցիներ:  Այս  բոլոր  եկեղեցիները  պատկանում  են  մեկ  ընտանիքի:  Թեև  կարող  է  թվալ,  որ  այս  եկեղեցիները  իրարից  անկախ  են  և  ոչ  մի  միաբանություն  չունեն  իրար  հետ,  բայց  նրանք  բոլորն  էլ  ունեն  Գլխի`  Քրիստոսի  հետ  իրենց  կապը,  և  իրենց  աճմունքը  ունեն  Քրիստոսից:
  «ԱՍՏԾՈ  ԲԱՆԱԿ»  եկեղեցին  Կաթոլիկ  եկեղեցու  կողմից  Բողոքական  անվանված   ընտանիքի  Ավետարանական  ճուղի  Խարիզմատ  եկեղեցի  է:



     Խարիզմատ  բառը  գալիս  է  հունարենից,  որը  նշանակում  է  «պարգև»`  նկատի  ունենալով  Սուրբ  Հոգու  պարգևները:  Խարիզմատ  եկեղեցին  Ավետարանական  եկեղեցի  է,  բայց  ոչ  բոլոր  Ավետարանական  եկեղեցիներն  են  Խարիզմատ:  Խարիզմատը  հարանվանություն  չէ,  այն  եկեղեցու  վիճակ  է:  Քրիստոնեական  բոլոր  հարանվանությունների  մեջ  էլ  կան  Խարիզմատ  հավատացյալներ`  այսինքն  մարդիկ,  ովքեր  հավատում  են,  որ  հրաշքները,  նշանները  և  զորությունները  այս  դարի  մեջ  էլ  հասանելի  են  մարդկանց:  Դա  միայն  առաջին  դարի  եկեղեցուն  չէր  վերաբերում:  Խարիզմատները  նրանք  են,  ովքեր  հավատում  են  Սուրբ  Հոգու  պարգևներին  և  տեղ  են  տալիս  իրենց  կյանքում,  որ  այն  դրսևորվի:  Խարիզմատները  նրանք  են,  ովքեր  ընդունում  են  և  թույլ  տալիս  հնգաթև  պարգևները  (առաքյալ,  մարգարե,  հովիվ,  ուսուցիչ  և  վարդապետ):  Խարիզմատ  եկեղեցին  ընդում  է  առաջին  երեք  տիեզերական  ժողովները:  Խարիզմատ  եկեղեցու  փառաբանության  մեջ  չկան  երաժշտական  ոճի  սահմանափակումներ,  կրոնավոր  սահմանափակումներ,  տրամաբանության  սահմանափակումներ  և  Աստծո  հաստատած  կյանքի  օրենքների   դեմ  եղող  սահմանափակումներ:  Միակ  սահմանափակումը  Աստծուց  անտեղյակ  մնալն  է:



     Խարիզմատ  եկեղեցին  հավատում  է  Եռամեկ`  Հայր,  Որդի  և  Սուրբ  Հոգի  Աստվածությանը:  (Մաթևոս  28:19):  Հավատում  է,  որ  մարդ  չի  կարող   Աստծո  առաջին  արդարանալ  իր  գործերով, (Եփեսացիս  2:9)  թեև  գրված  է,  որ  ամեն  մարդ  իր  գործերի  համեմատ  պիտի  դատվի,  (Հայտնություն  20:12)  բայց  մենք  հավատում  ենք,  որ  մենք  մեր  գործերով  չենք  դատվելու,  այլ  Քրիստոսի  գործերով:  Ուստի`  քանի որ  մենք  Քրիստոսի  գործերով  ենք  դատվելու,  և  Քրիստոսի  գործերն  էլ  արդարություն  և  ուղություն  է  ամբողջությամբ,  ուրեմն  մենք  պիտի  արդարանանք  և  ուղիղ  համարվենք  դատաստանի  օրը  Աստծո  առաջ:  Դա  նշանակում  է,  որ  մենք  հավատում  ենք,  որ  Շնորհքով  ենք  փրկվում  և  ոչ  թե  գործերով:  (Եփեսացիս  2:8)  Մենք  հավատում  ենք  Քրիստոսի  երկրորդ  գալստյանը,  (Գործք  առ  1:11)  սուրբերի  համբարձմանը,  (Մաթևոս  24:31)  դատաստանի  օրվան, (Հայտնություն  20:11-15)  դժոխքի  (Ղուկաս  16:19-31)  և  Քրիստոսի  հետ  հավիտենական  կյանքի  իրականությանը:  (Հովհաննես  17:24)  Մեր  հիմքն  է   Աստվածաշունչն  իր  ամբողջությամբ:  Մենք  ընդունում  ենք  հավատո  հանգանակը  ամբողջությամբ`  այն  հավատքի  հայտարարությունը,  որ  արեցին  տիեզերական  եկեղեցու  ներկայացուցիչները  325 թ.


     «ԱՍՏԾՈ  ԲԱՆԱԿ»  եկեղեցու  տեսիլքն  է`  կազմավորվել  և  կազմավորել  եկեղեցիներ,  ասիական  ոչ  քրիստոնյա  երկրներում:  Այն  սկսվել  է  եկեղեցու  ծնվելուց  դեռ  տաս  տարի  առաջ:  Հիմնադիր  հովիվ  Հովհաննես  Ջուլֆայանը`  ով  դեռ  պատանեկությունից  Աստծո  ողորմությամբ  իր  կյանքը  ընծայեց  Աստծուն,  առավ  Աստծուց  տեսիլք:  2002  թ  նա  օրը  ցերեկով  կանգնած  էր  իրենց  տան  հյուրասենյակում:  Այդ  օրը  բաց  աչքով  տեսնում  է  մի  տեսիլք:  Այդ  տեսիլքում  նա  գտնվում  էր  մի  հսկա  հարթ  դաշտավայրում,  որը  ամբողջությամբ  ծածկված  էր  չորացած  խոտով:  Տեսիլքում  նա  մոտավորապես  հինգ  մետր  բարձրությամբ  օդի  մեջ  էր  գտնվում  և  տեսնում  էր,  թե  ինչպես  է  սլանում  առաջ:  Նաև  տեսնում  էր,  որ  իր  առաջից  և  իր  ետևից  Աստված  էր  գնում:  Նա  Աստծո  երեսը  չէր  տեսնում,  քանի  որ  նա  մառախուղի  կերպարանք  ուներ:  Աստված  գնում  էր  նրա  առաջից`  նրան  առաջնորդելու,  և ետևից`  նրան  պաշտպանելու  համար:  Հանկարծ  նա  նկատում  է,  որ  երբ  Աստված  նրան  իր  մեջ  առած  տանում  է,  իր  ետևից  այդ  չորացած  խոտը  կանաչում  է:  Երբ  տեսիլքն  ավարտվում  է,  նա  սկսում  է  խորհել  և  աղոթել  Աստծուն,  որպեսզի  Աստված  մեկնաբանի  թե  ինչ  էր  դա  նշանակում:  Աստված  հայտնում  է  նրան,  որ  այդ  դաշտավայրը  ողջ  Ասիա  մայրցամաքն  է:  Նրանում  եղած  չորացած  խոտը  նրա  վրա  եղած  ազգերն  ու  պետություններն  են,  որոնք  Աստծուն  չեն  ճանաչում:
     Այդ  օրվանից  հետո  Աստված  նրան  տարբեր  ժամանակների  մեջ  և  տարբեր  կերպերով  նորից  հայտնում  է  այդ  նույն  բանը`  հաստատելով,  որ  դա  իրենից  է,  և  այն  կատարվելու  է:  Տարիներ  շարունակ  Հովհաննեսը  այդ  տեսիլքը  փայփայում  է  իրտ  սրտում`  հավատալով,  որ  մի  օր  տեսնելու  է  այն  կատարված:  Նա  ոչ  միայն  հավատում  էր  դրան,  այլ  նաև  իրեն  պատրաստում,  որպեսզի  երբ  որ  գա  ժամանակը,  նա  պատրաստ  գտնվի  գնալու  Ասիա  մայրցամաք`  ավետարանելու:  Տասը  տարի  անց,  երբ  նա  ուսանում  էր  Աստվածաշնչի  քոլեջում,  Աստված  նորից  խոսում  է  իր  հետ`  ասելով  նրան  ընդամենը  երկու  բառ` CHRISTIAN  ARMY (անգլերենով),  որ  հայերենով  թարգմանվում  է  «ԱՍՏԾՈ  ԲԱՆԱԿ»:  Եվ  նա  առնելով  Աստծուց  ընդամենը   այս  երկու  բառը,  հասկանում  է  մի  ամբողջ  ծրագիր:  Հասկանում  է,  որ  պիտի  ետ  վերադառնա  տուն`  Լոս  Անջելս:  Այդ  ժամանակ  նա  դեռ  գտնվում  էր  Օհայո  նահանգի  Կոլումբոս  քաղաքում:  Հասկանում  է,  պիտի  վերադառնա  ու  կառուցի  «ԱՍՏԾՈ  ԲԱՆԱԿ»  անունով  եկեղեցի,  որն  էլ  կազմաորվելով  պետք  է  իր  հերթին  պատրաստի  միսիոներ  ավետարանիչներ  և  ուղարկի  ասիական`  հիմնականում  ոչ  քրիստոնեական  երկրներ`  Ավետարանի  ԲԱՐԻ  ԼՈՒՐԸ  մարդկանց  փոխանցելու  և Քրիստոնեությունը  տարածելու:  Այս  է  «ԱՍՏԾՈ  ԲԱՆԱԿ»  եկեղեցու  ողջ  տեսիլքը:
     Սիրելի՛   ընթերցող,  եթե  այս  կարդալով  քո  մեջ  կրակ  է  բորբոքվում`  տեսնելու  Ավետարանի գործը  առաջ  գնալիս,  և  ազգերը  Քրիստոսին  դարձած,    ապա  իմ  կոչն  է  քեզ,  միաբանվիր  և  դու  էլ  կազմիր  մաս  ու  բաժին  այս  տեսիլքին:  Մարդիկ  կարող  են  տարբեր  կերպերով  և  տարբեր  միջոցներով  միաբանվել  և  մեզ  քաջալերել,  որ  մենք  շարունակենք  այս  օրհնյալ,  միյևնույն  ժամանակ  վտանգավոր,  բայց  շատ  փառավոր  գործը`  հեթանոսների  լրումը:  Իսկ  եթե  ինքդ  առել  ես  քո  կոչումը  Աստծուց,  որ  դու  առաքյալ,  կամ  ավետարանիչ  ես  և  ունես  խորհրդակցության  կարիք,  կարող  ես  գրել  մեզ  և  կապ  պահպանել  մեզ  հետ:  Եթե  ցանկանում  ես  քո  ֆինանսական  ներդրումը  ունենալ  այս  մեծ  գործին  և  մաս  ու  բաժին  կազմել  այն  տեսիլքին,  որ  Աստված  ունի  իր  սրտում  և  իր  մտքում,  որի  համար  մենք  ջանք  ու  եռանդ  չենք  խնայում  բերելու  իրականության,  ապա  սեղմիր այստեղ: Նախօրոք  Աստված  օրհնի  ձեզ`  հարյուրապատիկը  հատուցելով  թե՛  երկրի  վրա,  և  թե՛  երկնքում`  համաձայն  Հիսուսի  խոսքի,  որ  ասաց.  «Ով  որ  մի  բան  կորցնի  իմ  անվան  համար,  փոխարենը  հարյուրապատիկը  կստանա  թե  երկրի  վրա  և  թե  երկնքում»:  (Մարկոս  10:29-31)
___________________________________________________________

12___________________________________________________________